• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գառնաչոն և «Յունայթեդը» կարողացել են համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ալեխանդրո Գառնաչոն սկզբունքային համաձայնության է եկել նոր պայմանագրի շուրջ, որը կբարձրացնի նրա աշխատավարձը 10 անգամ։

Նախքան կոճի վնասվածք ստանալը և մի քանի շաբաթով շարքից դուրս մնալը, 18 ամյա Գառնաչոն ընթացիկ մրցաշրջանում «Յունայթեդի» կազմում անցկացրել է 29 հանդիպում և խփել չորս գոլ:

Ալեխանդրոն արագորեն ներխուժեց «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի ծրագրերի մեջ, իսկ մարտի սկզբին իր կարիերայի ընթացքում առաջին անգամ հրավիրվեց Արգենտինայի հավաքական, որտեղ չկարողացավ մեկնել նշված վնասվածքի պատճառով։

Գառնաչոյի գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի, իսկ վերջին ամիսներին մամուլը շահարկում է Ալեխանդրոյի՝ «Յունայթեդից» հնարավոր հեռանալու մասին:

Սակայն Գառնաչոյին ու «Յունայթեդին» հաջողվել է համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ՝ մինչև 2028 թվականը։ Կողմերը դեռ պետք է կարգավորեն որոշ կետեր, ինչպիսիք են իմիջային իրավունքները, սակայն գործարքը պետք է կայանա առաջիկա շաբաթների ընթացքում:

The Sun-ը մանրամասնում է, որ նոր պայմանագրով Գառնաչոյի աշխատավարձը կավելանա 10 անգամ՝ շաբաթական մինչև 50.000 ֆունտ։ Սա կնշանակի Ալեխանդրոյի փոխված կարգավիճակը, ով այժմ հանդիսանում է առաջին թիմի լիիրավ անդամ։

Հետաքրքիր փաստեր