• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գարեթ Բեյլը «տարվա ֆուտբոլիստ» մրցանակը կփոխեր Չեմպիոնների Լիգայի ուղեգրի հետ

Գարեթ Բեյլ«Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլը խոստովանել է, որ կփոխեր «տարվա ֆուտբոլիստ» մրցանակը Չեմպիոնների Լիգայում իր թիմի մասնակցության հետ:

Կիրակի երեկոյան 23-ամյա ուելսցին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի կողմից (PFA) ճանաչվեց տարվա ֆուտբոլիստ և տարվա երիտասարդ ֆուտբոլիստ:

Բեյլը, ով ընթացիկ մրցաշրջանում 24 գոլի հեղինակ է դարձել, կարծում է, որ դեռ կան բաներ, որոնց պետք է հասնի և ակնարկել է հարձակվողի դիրքում խաղալու մասին:

-Ես կարող եմ ավելի լավացնել իմ խաղը: Ես դեռ պետք է շատ բան անեմ: Չէ որ ես նոր եմ սկսել կենտրոնում խաղալ, այնպես որ դեռ պետք է սովորեմ:

Անկեղծ ասած, ինձ դուր է գալի ցանկացած դիրք: Սակայն ավելի շատ նախընտրում եմ հարձակման կենտրոնը: Այդտեղից դու կարող ես տեղափոխվել աջ, ձախ, առաջ գնալ,- Բեյլի խոսքերն է մեջբերում Goal պարբերականը:

Չնայած Բեյլի հաջողությանը, «Տոտտենհեմի» գործերը այնքան էլ հաջող չեն: Թիմը այս պահին գտնվում է աղյուսակի 5-րդ հորիզոնականում և շարունակում է պայքարել Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար:

-Ես կփոխեի իմ մրցանակը Չեմպիոնների Լիգայի ուղեգրի հետ: Մենք ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրինք: Եթե համեմատենք մեր թիմը մրցակիցների հետ, ապա կտեսնենք, որ մենք բավական երիտասարդ թիմ ենք:

Իմ խաղընկերներից շատերը իմ տարիքին են: Մենք դեռ կարող ենք բարելավել մեր խաղը,- ավելացրել է Բեյլը:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր