• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Գարեթ Բեյլ. «Ցանկանում եմ Չեմպիոնների Լիգային մասնակցել «Տոտտենհեմի» հետ»

Գարեթ ԲեյլԳարեթ Բեյլը պարզ հասկացրել է, որ ցանկանում է հաջորդ մրցաշրջանն անցկացնել «Տոտտենհեմում»: Ուելսցին հայտնել է, թե ինչ նպատակներ են դրել իրենց առջև:

«Ռեալ» տեղափոխվելու մասին լուրերը, ինչպես երևում է, դատարկ խոսակցություններ էին: Օրեր առաջ «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնեց, որ իրենք Բեյլի համար առաջարկ չեն արել:

Անձամբ Բեյլն էլ չի ցանկանում հեռանալ իր ներկայիս ակումբից, որտեղ իր ելույթներն ավելի քան հաջող են: Գարեթը մտադիր է իր թիմի հետ մասնակցել Չեմպիոնների Լիգային:

-Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր ակումբի նպատակն է մրցաշրջանն ավարտել լավագույն քառյակում: Կանենք ամեն հնարավորը, որպեսզի հասնենք մեր նպատակին,- «Տոտտենհեմի» նոր մարզահագուստի ներկայացման ժամանակ ասել է Բեյլը:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, մոտակա ժամանակում «Տոտտենհեմն» իր աստղին կպարգևատրի շաբաթական 100 հզր ֆունտ աշխատավարձով նոր պայմանագրով:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր