Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն ակումբի ղեկավարությանը խնդրել է թույլ տալ տեղափոխվել Անգլիա և գլխավորել «Կրիստալ Փելեսը»:
Պետրեսկուն պատրաստ է ավելի քիչ աշխատավարձ ստանալ, սակայն մարզել անգլիական Պրեմիեր Լիգայում հանդես եկող ակումբը: Այս պահին մոսկովյան ակումբը պայմանագրի վաղաժամ խզման համար 2 մլն ֆունտ է պահանջում:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Պետրեսկուն կփորձի «Դինամոյի» ղեակավարությանը համոզել իջեցնել պահանջվող գումարը: Լուրերի համաձայն, գործարքը կարող է տեղի ունենալ արդեն մոտակա օրերին:
-Դանի համար շատ կարևոր է գլխավորել «Փելեսը»: Նա ցանկանում է, որ դա տեղի ունենա և ես կարծում եմ, որ այդպես էլ կլինի,- հայտնել է ռումինացի մարզչի գործակալ Վիկտոր Բակալին: