• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դավիդե Սանտոնը պատրաստ է տեղափոխվել «Միլան»

Դավիդե Սանտոն«Նյուքասլ Յունայթեդի» պաշտպան Դավիդե Սանտոնը խոստովանել է, որ «Միլանի» հնարավոր առաջարկի դեպքում ինքը առանց երկար մտածելու կհամաձայնվի:

Ընթացիկ մրցաշրջանում Իտալիայի հավաքականի պաշտպանը «Նյուքասլի» կազմում մասնակցել է տարբեր առաջնություններում 36 խաղի, ինչը չի վրիպել «Միլանի» ուշադրությունից: Դավիդեն երջանիկ է Անգլիայում, սակայն չի բացառում տեղափոխությունը իր երազանքների ակումբ:

-Ես այժմ ինձ երջանիկ եմ զգում «Նյուքասլում»: Ինձ դուր է գալիս ակումբը, քաղաքը և այստեղի մթնոլորտը:

Ես լսել եմ «Միլանի» հետաքրքրության մասին և դա ինձ հաճելի է, քանի որ մանկուց երկրպագել եմ «Միլանին»:

Ես չգիտեմ, թե ինչ կլինի եթե ինձնով հետաքրքրվի մեկ այլ իտալական ակումբ, սակայն եթե դա լինի «Միլանը», ապա ես կհավաքեմ իրերս և կտեղափոխվեմ,- ասել է Սանտոնը: Gazzetta dello Sport