• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դավիդ Լուիզ. «Սիթիին» հաղթելու դեպքում ընդհուպ կմոտենանք երկրորդ հորիզոնականին»

Դավիդ Լուիզ«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզը հայտնել է, թե ինչ ակնկալիքներ ունի Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից:

-Հիանալի և շատ դժվար խաղ է լինելու, որովհետև մենք հանդիպելու ենք լրջագույն մրցակցի: Այս խաղը մեզ համար հնարավորություն է կրճատելու միավորների տարբերությունը «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Երբեք չգիտես, թե ինչ տեղի կունենա նման լուրջ խաղերում: Պարզապես ցանկացած օր աշխատում ես ջանասիրաբար, որպեսզի խաղին լինես հիանալի մարզավիճակում:

Մենք Մանչեսթեր ենք գնում հաղթելու ցանկությամբ: Մեզ պետք են այս երեք միավորները, այնպես որ պետք է պայքարել,- ասել է բրազիլիացի պաշտպանը:

Հիշեցնենք, որ այս պահին «Չելսին» գտնվում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում՝ զիջելով «Մանչեսթեր Սիթիին» 4 միավորով: