«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դին Հենդերսոնը ազդրի վիրահատության կենթարկվի, որի հետևանքով նա կարող է բաց թողնել նույնիսկ նոր մրցաշրջանի մեկնարկային հատվածը:
Հրաժարվելով «Յունայթեդում» Դավիդ Դե Խեայի փոխարինողի դերից՝ Հենդերսոնն այս մրցաշրջանում վարձավճարով միացավ «Նոթինգհեմ Ֆորեստին», որտեղ նա կանոնավոր խաղային պրակտիկա ստացավ:
Այնուամենայնիվ, հունվարի կեսերին «Լեսթերի» դեմ խաղում Հենդերսոնը վնասեց աջ ազդրի մկանը։ Սկզբում Դինին վեց շաբաթ ժամանակ էր տրվել ապաքինվելու համար, բայց նա դեռևս բացակայում է :
Դեռ անցյալ շաբաթ «անտառապահների» գլխավոր մարզիչ Սթիվ Կուպերը հայտարարեց, որ Հենդերսոնն այլևս չի խաղա այս մրցաշրջանում, սակայն իրավիճակը կարող է էլ ավելի վատանալ 26 ամյա անգլիացու համար։
Daily Mail-ը ակնկալում է, որ Հենդերսոնը վիրահատության կենթարկվի, իսկ վիրահատությունից հետո վերականգնումը կտևի մոտ երեք ամիս։
Այս իրավիճակում Հենդերսոնը բաց կթողնի ոչ միայն նախամրցաշրջանային հավաքները, այլև, հավանաբար, նոր մրցաշրջանի մեկնարկը, ինչը նվազեցնում է Դինի՝ «Յունայթեդի» հիմնական դարպասապահ դառնալու հավանականությունը, նույնիսկ եթե Դե Խեան հեռանա ակումբից:
Վիրահատությունը կարող է նաև խանգարել Հենդերսոնին այլ ակումբ տեղափոխվելու հարցում։ Դինը նախապես հասկացրել էր «կարմիր սատանաներին», որ չի պատրաստվում իր տաղանդը վատնել մնալով պահեստայինների նստարանին: