• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Դրոգբան ուրախ է զիջել «լավագույն ռմբարկուի» կոչումը Կոստային

Դրոգբա Կոստա«Չելսիի» հարձակվող Դիդիե Դրոգբան հայտնել է, որ ուրախ է ակումբի լավագույն ռմբարկուի կոչումը Դիեգո Կոստային զիջելու համար:

Այս ամռանը Դրոգբան վերադարձավ «Սթեմֆորդ Բրիջ», սակայն արդեն այլ դերով: Ութ տարի շարունակ իվուարցին եղել է «Չելսիի» գլխավոր հարձակվողը, սակայն այժմ դրա համար կա Կոստան: Եվ դա գոհացնում է Դրոգբային:

-Այժմ ամեն ինչ այլ է: Սակայն ես դրա մասին գիտեի, երբ վերադարձա և պայմանագիր ստորագրեցի: Ես միայն կարող եմ մարզչին ցույց տալ, որ կարող եմ խաղալ առանց որևէ խնդրի, ինչպես որ դա արեցի չորեքշաբթի օրը:

Կոստան լավ ֆուտբոլիստ է: Կարծում եմ՝ ֆանտաստիկ է, թե նա ինչպես սկսեց Անգլիայում իր մրցաշրջանը և այժմ ցուցադրում է նույն խաղը, ինչ որ՝ Իսպանիայում: Նա հենց այն հարձակվողն է, ով մեզ պետք է:

Երբ ես նայում եմ նրան, տեսնում եմ, որ ցանկանում է հաղթել յուրաքանչյուր մենապայքարում և գոլ խփել: Նա գոլերի ծարավ է,- ասել է Դրոգբան: The Telegraph.