Էդեր Ազարը, որը երեկ Լիգայի գավաթի կիսաեզրափակչի «Սուոնսիի» դեմ խաղում կարմիր քարտ ստացավ, մեկնաբանել է երեկվա տեղի ունեցածը:
Խաղի վերջնամասում բելգիացին հեռացվեց դաշտից գնդակ մատուցող տղային հարվածելու համար: Խաղից հետո 17-ամյա պատանին հրավիրվել է ակումբի հանդերձարան և զրուցել Ազարի հետ:
Челси ТВ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էդենը հայտարարել է.
-Տղան մարմնով փակել էր գնդակը, իսկ ես ընդամենը փորձում էի այն վերադարձնել: Ես հարվածում էի գնդակին և չէի մտածում, որ կարող է հանկարծ նրան հարվածեմ: Ներողություն եմ խնդրում տեղի ունեցածի համար:
Խաղից հետո նա եկավ հանդերձարան, որտեղ և մենք քննարկեցինք այդ դրվագը: Ես ներողություն խնդրեցի, նա նույնպես: Կարծում եմ՝ դրվագն ավարտվեց: Ցավում եմ, որ ամեն ինչ այսպես բարդացավ: