• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Էդին Ջեկոն վստահ է, որ «Յունայթեդը» կշարունակի միավորներ կորցնել

Էդին Ջեկո«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էդին Ջեկոն վստահ է, որ մրցաշարային աղյուսակի առաջատար «Մանչեսթեր Յունայթեդը» կշարունակի միավորներ կորցնել:

Հանգստյան օրերին «քաղաքայինները» տարան իրենց չորրորդ անընդմեջ հաղթանակը, մինչդեռ «Յունայթեդը» ստիպված էր բավարարվել ոչ-ոքիով: Պրեմիեր Լիգայի երկու առաջատարների միջև միավորների տարբերությունը այժմ 5 է: Բոսնիացի հարձակվողը կարծում է, որ շուտով այդ տարբերությունն էլ կվերանա:

-Մենք պետք է շարունակենք անել այն, ինչ այժմ անում ենք: Ես վստահ եմ` վաղ թե ուշ «Յունայթեդը» կրկին միավորներ կկորցնի: Դրա համար մենք պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում,- «Սիթիի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Ջեկոն: