• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Էվերթոնը» հետաքրքրված է Վեգհորստի ծառայություններով

«Էվերթոնը» հետաքրքրված է «Բերնլիի» հարձակվող Վաուտ Վեգհորստի ծառայություններով։

2022/23 մրցաշրջանի երկրորդ կեսը Վեգհորստը «Բերնլիից» գործուղղվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։ Վաուտն օգնեց «կարմիր սատանաներին» հաղթել Լիգայի գավաթը, ավարտել մրցաշրջանը Պրեմիեր լիգայի լավագույն 4-յակում և դուրս գալ Անգլիայի գավաթի եզրափակիչ:

Այնուամենայնիվ, Վեգհորստը «Յունայթեդի» կազմում անցկացրած 31 խաղում դարձել է ընդամենը երկու գոլի հեղինակ, ինչը նրա Օլդ Թրաֆորդում մնալու հնարավորությունները հավասարեցրեց 0-ի:

Մինչդեռ Վեգհորստի ակումբը՝ «Բերնլին» հաղթեց Չեմպիոնշիպում, սակայն հավանականություն կա, որ 30 ամյա հոլանդացին հաջորդ մրցաշրջանում կխաղա Պրեմիեր լիգայում, բայց ոչ «բորդոագույնների» կամ «կարմիր սատանաների» կազմում։

Ինչպես հայտնում է talkSPORT-ը, Վեգհորստով հետաքրքրված է «Էվերթոնը», որի գլխավոր հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը մրցաշրջանի մեծ մասն անցկացրել է հիվանդանոցում, ինչի պատճառով «իրիսները» Պրեմիեր լիգայի 38 խաղում կարողացել են խփել ընդամենը 34 գոլ։

Հավելում ենք, որ 2022 թվականի հունվարին «Բերնլին» 12 միլիոն ֆունտով ձեռք բերեց Վեգհորստին «Վոլֆսբուրգից»։

Հետաքրքիր փաստեր