• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Թեո Ուոլկոտը ցանկանում է շնորհակալություն հայտնել Վենգերին՝ տիտղոս նվաճելով

Թեո Ուոլկոտ և Արսեն Վենգեր«Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտը հորդորում է իր խաղընկերներին շնորհակալություն հայտնել գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին՝ տիտղոսներ նվաճելով:

23-ամյա Ուոլկոտն արդեն ավելի քան 200 հանդիպում է անցկացրել «զինագործների» կազմում: Նա այստեղ է տեղափոխվել «Սաութհեմպտոնից» 2006 թվականին, սակայն մինչ այսօր ոչ մի տիտղոս չի նվաճել Վենգերի թիմի կազմում:

Չնայած խաղային անհաջողություններին՝ Վենգերը շարունակում է աջակցել և վստահել իր ֆուտբոլիստներին: Եվ Թեոն կարծում է, որ նա և իր խաղընկերները պետք է շնորհակալություն հայտնեն իրենց մարզչին:

-Վենգերը միշտ շատ է վստահել ինձ երիտասարդ տարիքից: Մինչդեռ մենք արդեն երկար ժամանակ ոչինչ չենք նվաճել: Այդ իսկ պատճառով ցանկանում ենք շնորհակալություն հայտնել՝ հաղթելով ինչ-որ մի բան:

Եթե մենք վատ ենք խաղում, մարզիչը միշտ հարվածն իր վրա է ընդունում: Սա անարդար է, քանի որ հենց խաղացողներն են դաշտ դուրս գալիս և խաղում: Իհարկե, հետո նա ասում է մեզ մեր վատ խաղի մասին, և սա միանգամայն ճիշտ է,- հայտնել է Ուոլկոտը «Արսենալի» պաշտոնական ամսագրին տված հարցազրույցի ժամանակ:

Հետաքրքիր փաստեր