«Արսենալի» վինգեր Թեո Ուոլկոտը, ով վնասվածքի պատճառով ընթացիկ մրցաշրջանում չի կարողանա օգնել իր թիմին, անհամբերությամբ սպասում է «Աստոն Վիլլայի» դեմ խաղին:
-Ես միքիչ վախենում եմ, քանի որ առաջին տուրում «Աստոն Վիլլայից» կրած պարտությունը (1:3) դեռ թարմ է մեր հիշողություններում: Իհարկե այդ պարտությունից հետո մենք բարելավեցինք մեր խաղը, սակայն պատասխան խաղին պետք է լուրջ մոտենալ: «Արսենալը» պետք է ամեն ինչ անի, որպեսզի վերադարձնի առաջին տեղը: Մենք սովորել ենք առաջատար լինելուն:
Հեշտ չէ խաղալ Բիրմինգհեմում, սակայն մեզ պետք է այդ երեք միավորը,- ասել է Ուոլկոտը: The Guardian
Ավելացնենք, որ խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 23:59-ին: