• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Մոուրինյոն անհամբերությամբ սպասում է Էմենալոյի հետ աշխատելուն

Մայքլ Էմենալո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն  խոստովանել է, որ անհամբեր սպասում է ակումբի տեխնիկական տնօրեն Մայքլ Էմենալոյի հետ աշխատանքին:

Պորտուգալացու երկրորդ գալուստը «Սթեմֆորդ Բրիջ» լուրերի առիթ դարձավ, որտեղ խոսվում էր Էմենալոյի պաշտոնից հեռանալու մասին: Սակայն Մոուրինյոն չի թաքցնում, որ ուրախ է նիգերիացու հետ աշխատելու հնարավորության համար:

-Մայքլը լավ աշխատանք է կատարում: Շատ կարևոր է, որպեսզի շուրջդ լինի ճիշտ սահմանված համակարգ, որը կկարողանա ապահովել լավագույն տեղեկատվությունը, այդ  թվում սկաուտական ծառայությունը:

Ես չեմ կարող շրջագայել, քանի որ ավելի կարևոր գործեր կան ակումբի ներսում: Ես նաև չեմ կարող ճանապարհորդել, քանի որ բոլորը գիտեն, որ ես ինչ-որ ֆուտբոլիստով եմ հետաքրքրվում, և այստեղ սկսվում են տարբեր լուրեր տարածվել:

Չես կարող մի խաղացող գտնել, ով 25-26 տարեկան է և գտնվում է իր ուժերի նոր զարգացման շրջանում: Պետք է ավելի վաղ սկսել աշխատանքը, և չեք կարող դա անել առանց համակարգի:

Այս առումով ակումբը լավ աշխատանք է կատարում: Մայքլը և իր աշխատակազմն ինձ ներկայացնում են ցանկացած անհրաժեշտ տեղեկություն,- Մոուրինյոյի խոսքերն է փոխանցում ESPN-ը:

Հետաքրքիր փաստեր