• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Մոուրինյոն չի հավատում, որ նոր մրցաշրջանում «Չելսին» չեմպիոն կդառնա

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի հավատում, որ իր թիմը Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանում կկարողանա չեմպիոն դառնալ:

«Սթեմֆորդ Բրիջում» իր առաջին շրջանում Մոուրինյոն երկու անգամ հաղթեց Պրեմիրեր Լիգայում: Սակայն այժմ պորտուգալացի մարզիչը կարծում է, որ ժամանակները փոխվել են և մրցակցությունն ավելի բարդ է դարձել:

-Ինձ պետք չէ այդպիսի ամբիցիոզ նպատակ (երկու չեմպիոնություն երեք տարում): Ինձ բավական է սեփական մոտիվացիան կատարվող աշխատանքի հանդեպ: Հաջորդ մրցաշրջանում մենք չենք հաղթի Պրեմիեր Լիգայում, սակայն ցույց կտանք, որ գնում ենք ճիշտ ճանապարհով: Կարծում եմ՝ մենք չեմպիոն կդառնանք երկրորդ մրցաշրջանում, իսկ դրանում ոչ մի ողբերգություն չկա:

Ես խոսել եմ ֆուտբոլիստների հետ, ովքեր ֆուտբոլում 10-ից ավել տարի ապագա ունեն: Ամենայն հարգանքով կարող եմ ասել, որ այդ տղաներն ունեն մեծ պոտենցիալ և աճելու համար մեծ հեռանկար: Նրանք դեռ չեն հասել իրենց գագաթնակետին:

Կայունությունը, որը ես և ղեկավարները կարող ենք տալ նրանց, կախված է կատարվող աշխատանքից, կիրառվող մեթոդներից, մարզչական փիլիսոփայությունից, մարդկային որակներից, որոնք կօգնեն նրանց ավելի լավը դառնալ:

Այս պահին՝ շնորհիվ ֆինանսական միջոցներին, շարունակում է առաջ գնալ «Մանչեսթեր Սիթին»:

«Տոտտենհեմը» հաջող առաջընթաց ունեցավ Հարի Ռեդնապի օրոք, երբ նրանք մրցաշրջանն ավարտեցին չորրորդ տեղում, մասնակցեցին Չեմպիոնների Լիգային և ավելի բարձրացան: Անդրե Վիլաշ-Բոաշը նախորդ մրցաշրջանում լավ աշխատանք կատարեց՝ պահելով այդ մակարդակը և ես կարծում եմ, որ նրանք ունեն անհրաժեշտ ամեն ինչ պայքարելու ոչ միայն Չեմպիոնների Լիգայի ուղեգրի, այլ նաև չեմպիոնության համար:

Կա նաև «Լիվերպուլը»: Ես ճանաչում եմ Բրենդան Ռոջերսին և գիտեմ, որ նա ընդունակ է դրան: Այժմ ես ոչ հաճախ եմ նրա հետ զրուցում հեռախոսով: Մենք ընկերներ ենք և ես գիտեմ նրա ծրագրերի մասին: «Լիվերպուլը» կշարունակի առաջ գնալ:

Դե ինչ. կա վեց ակումբ: Ո՞վ կդառնա առաջինը, ո՞վ՝ վեցերորդը: Ես չգիտեմ, սակայն հաստատ է, որ սա Եվրոպայի լավագույն առաջնությունն է և մենք կփորձենք այն ավելի լավը դարձնել,- Մոուրինյոի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր