• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ժոզե Մոուրինյոն վստահում է Մատային

Խուան Մատա«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ վստահում է թիմի կիսապաշտպան Խուան Մատային:

Ամբողջ ամառվա ընթացքում խոսվում էր, որ Մոուրինյոն մտադիր է բաժանվել իսպանացուց: Այդ խոսակցություններն ավելի մեծ թափ առան, երբ Պրեմիեր Լիգայի առաջին երեք տուրերում Մատան չհայտնվեց «Չելսիի» հիմնական կազմում:

Սակայն Խուանը մնաց «Սթեմֆորդ Բրիջում», և Մոուրինյան նրան կվերադարձնի հիմնական կազմում իր տեղը:

-Նա այն ծրագրերում է, որտեղ մյուս ֆուտբոլիստներն են: Ինձ շատ է դուր գալիս նրա խաղը, և ես վստահում եմ նրան: Նա կպայքարի իր տեղի համար, ինչպես մյուս ֆուտբոլիստները:

Մատան այն ֆուտբոլիստն է, ով ի վերջո պետք է խաղա մեկնարակային կազմում, այլ ոչ թե նստի պահեստայինների նստարանին և սպասի: Ես մտածում եմ առաջիկա խաղերի մասին և երբեմն կարևոր ֆուտբոլիստներին կարող եմ կազմից դուրս թողել, որպեսզի նրանք մեզ օգնեն հետագա խաղերում,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Metro-ն:

Հետաքրքիր փաստեր