• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Իլկայ Գյունդողանը պատրաստվում միանալ «Բարսելոնային»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը պատրաստվում է այս ամառ ազատ գործակալի իրավունքով միանալ «Բարսելոնային»:

Գյունդողանը «Սիթիում» հանդես է գալիս 2016 թվականից, այդ ընթացքում նա անցկացրել է գրեթե երեք հարյուր հանդիպում և նվաճել Պրեմիեր լիգայի չորս տիտղոս։ Այս մրցաշրջանում Իլկայը «քաղաքացիների» ավագն է։

Գյունդողանի պայմանագրին մնացել է ընդամենը երեք ամիս, այնուամենայնիվ, Իլկայը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը «Սիթիի» հետ, թեև «քաղաքացիները» կցանկանային պահել նրան, հայտնում է Football Insider-ը:

Գյունդողանը ծրագրում է իրականացնել «Բարսելոնայում» խաղալու իր կյանքի երազանքը։ 32 ամյա գերմանացու ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են վարում կատալոնական ակումբի հետ՝ այս մրցաշրջանի ավարտից հետո իրենց հաճախորդին Նոու Կամպ տեղափոխելու համար։

Գյունդողանի հետ հավանական բաժանումը ստիպում է «Սիթին» փնտրել միջին գծի ուժեղացման մասին: «Քաղաքացիների» ռադարում են Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը և «Չելսիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը:

Հետաքրքիր փաստեր