• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Իմ ընտրության մեջ մեծ դեր է ունեցել Ունայ Էմերին

Կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը հայտնել է, որ «Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին առանցքային դեր է ունեցել բիրմինգհեմյան ակումբ տեղափոխվելու իր որոշման մեջ:

Տիլեմանսը պաշտոնապես միացավ «Վիլլային» հունիսի 1-ին՝ ազատ գործակալի իրավունքով տեղափոխվելով «Լեսթերից»:

Տիլեմանսը շատ առաջարկներ ուներ, այդ թվում՝ Պրեմիեր լիգայի ակումբներից, բայց Էմերին համոզեց 26 ամյա բելգիացուն, որ նրա լավագույն ընտրությունը կլինի Վիլա Պարկը:

«Երբ ես մի քանի անգամ խոսեցի մարզիչի հետ, նրա հավակնությունները, կիրքը և թիմը ղեկավարելու ձևը տպավորեց ինձ և ստիպեց ինձ ընտրել «Աստոն Վիլլան»:

«Սա մեծ ակումբ է, ես շատ հուզված եմ»:

«Սա նոր մարտահրավեր է ինձ համար «Լեսթերում» չորս ու կես տարի անցկացնելուց հետո: Դրանք լավ ժամանակներ էին, բայց հիմա ժամանակն է առաջ շարժվել իմ և իմ ընտանիքի համար: Այժմ ես «Աստոն Վիլլայում» եմ»:

«Եվրոպայում խաղալը միշտ մեծ ձեռքբերում է: Մարզիչը թիմին վերադարձրեց Եվրոպական առաջնություններ, և սա զարմանալի ձեռքբերում է: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Եվրագավաթները միշտ էլ առանձնահատուկ են: Հուսով եմ, որ դրանք լավ երեկոներ կլինեն»,- ասել է Տիլեմանսը «Աստոն Վիլլայի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

Հետաքրքիր փաստեր