• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ինտերը» հրաժարվեց Ռոմելու Լուկակուին գնելու մտքից

«Ինտերը» չի պատրաստվում գնել «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերը:

Մինչ այժմ «Ինտերը» համարվում էր Լուկակուի համար մղվող պայքարում հաղթողի գլխավոր հավակնորդը, իսկ ինքը՝ Ռոմելուն, չէր թաքցնում Սան Սիրո վերադառնալու մեծ ցանկությունը։

Այնուամենայնիվ, Ֆաբրիցիո Ռոմանոն պնդում է, որ «Չելսիի» հետ Լուկակուի մշտական ​​տրանսֆերի շուրջ բանակցություններ վարելուց հետո «Ինտերը» որոշել է հրաժարվել Ռոմելուին գնելու մտքից:

Լուկակույի ծառայություններով դեռ հետաքրքրված է «Յուվենտուսը», որը պատրաստ է 30 ամյա բելգիացուն ձեռք բերելու համար վճարել 40 միլիոն եվրո (34,3 միլիոն ֆունտ), սակայն մինչ այդ թուրինյան ակումբը պետք է ազատվի Դուշան Վլախովիչից։

Լուկակուն այժմ պետք է ժամանի «Չելսիի» Կոբհեմ բազա, սակայն Ռոմելուն, ինչպես ակնկալվում է, առանձին կմարզվի։ Ակումբը վճռական է մնում խաղացողին վաճառելու հարցում:

Հետաքրքիր փաստեր