• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լեմպարդը հույս ունի իր 100-րդ հանդիպումն անցկացնել հավաքականի կազմում

Ֆրենկ Լեմպարդ«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը ցանկանում է իր 100-րդ հանդիպումն անցկացնել Անգլիայի ազգային հավաքականի կազմում:

Անցած հանգստյան օրերին «Չելսի» – «Վեստ Հեմ» խաղում Լեմպարդին վերջապես հաջողվեց իր 200-րդ գնդակը խփել ակումբի կազմում:

Այս պահին 34-ամյա կիսապաշտպանը պատրաստվում է Աշխարհի առաջնության ընտրական փուլին, որտեղ Անգլիան մրցելու է Սան Մարինոյի և Չեռնոգորիայի դեմ: 100-րդ հանդիպումը տոնելուն մնում է ընդամենը 6 հանդիպում և Լեմպարդը գիտակցում է, որ մոտենում է հերթական ձեռքբերմանը:

-Ես իսկապես հաճույք եմ ստանում հավաքականի կազմում խաղալիս: Երբ ավելի ես մեծանում, ավելի ես գնահատում ազգային հավաքականի համար անցկացրած պահերդ:

Ինձ դուր է գալիս լինել հավաքականի մի մասնիկը: Այստեղ հիանալի մթնոլորտ է տիրում, իսկ Ռոյ Հոջսոնը հիանալի և պատասխանատու աշխատանք է կատարում:

Այո, ես արդեն 94 հանդիպում եմ անցկացրել, սակայն հոբելյանին մնում է 6 հանդիպում, ինչը համեմատաբար երկար ճանապարհ է: Այսպիսով, ես պետք է պարզապես պատրաստվեմ յուրաքանչյուր խաղի,- հայտնել է Լեմպարդը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր