• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լեմպարդը մեկ տարով երկարաձգեց պայմանագիրը «Չելսիի» հետ

Ֆրենկ Լեմպարդ«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը երկարաձգեց պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ:

Նոր պայմանագիրը գործելու է մինչև 2014 թվականի ամռանը: Այս մասին հայտնում է «Չելսիի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ հունվարին Ֆրենկի գործակալը հայտնել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը հաստատ կհեռանա «Սթեմֆորդ Բրիջից»:

Մինչդեռ ավելի ուշ «Չելսին» վերանայեց իր որոշումն ու պայմանագիր առաջարկեց Լեմպարդին:

-Ես շատ ուրախ եմ: Բոլորն էլ գիտեն, որ ես երազում էի «Չելսիում» մնալու մասին: Մենք երկար ժամանակ քննարկել ենք այս հարցը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Աբրամովիչին այն ամենի համար, որ նա արել է, որպեսզի իմ երազանքն իրականություն դառնա:

Սիրում եմ մեր ակումբը, բոլոր ֆուտբոլիստներին և իհարկե, երկրպագուներին, ովքեր աջակցել են ինձ իմ այստեղ տեղափոխվելու առաջին իսկ օրվանից,- ասել է Լեմպարդը:

Նշենք, որ անցած շաբաթ Լեմպարդը դարձավ «Չելսիի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ խփելով 203-րդ գնդակը: