«Լեսթերը» բանակցություններ է վարում «Լիդսի» նախկին մարզիչ Ջեսսի Մարշի հետ:
Հիշեցնենք, որ «Լեսթերը» նոր գլխավոր մարզիչ է փնտրում անցած կիրակի Բրենդան Ռոջերսից բաժանվելուց հետո։
Այդ ժամանակից ի վեր «աղվեսները» ժամանակավոր մարզիչներ Ադամ Սադլերի և Մայք Սթոուելի գլխավորությամբ տնային պարտություն կրեցին «Աստոն Վիլլայից» 2:1 հաշվով՝ հաստատվելով Պրեմիեր լիգայի նախավերջին տեղում:
Ըստ The Athletic-ի, «Լեսթերը» կփորձի արագ նոր գլխավոր մարզիչ գտնել, եթե առաջիկա շաբաթ օրը չկարողանա դրական արդյունք գրանցել «Բորնմուտի» դեմ խաղում:
Իսկ փետրվարին «Լիդսից» հեռացված Մարշը, ում հետ «աղվեսները» որոշ ժամանակ խոսում էին, թափուր պաշտոնի թեկնածուներից մեկն է միայն։ Նաև Քինգ Փաուերի ակումբը կարող է զանգահարել Ռաֆայել Բենիտեսին կամ Սեմ Էլարդայսին: