• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լիոնել Մեսսին կցանկանար խաղալ Ռունիի և Բեյլի հետ

Լիոնել Մեսսի և Ուեյն Ռունի«Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսսին խոստովանել է, որ երջանիկ կլիներ խաղալ Ուեյն Ռունիի և Գարեթ Բեյլի հետ նույն թիմում:

Այս շաբաթ մամուլը խոսում է այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է վաճառել Ռունիին արդեն այս ամառ: Շարունակվում են շշուկները նաև այն մասին, որ «Տոտտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլը հնարավոր է հեռանա այլ ակումբ: Այսպիսի խաղընկերներից չէր հրաժարվի նույնիսկ Մեսսին:

-Ուեյն Ռունին և Գարեթ Բեյլը հիանալի խաղացողներ են: Նրանք այնքան հաջող են հանդես գալիս իրենց ակումբներում: Եվ ես իհարկե միշտ ցանկանում եմ խաղալ լավագույն ֆուտբոլիստների հետ:

Ես պետք է զգույշ լինեմ իմ խոսքերում, քանի որ չեմ պատկերացնում, որ նրանք կարող են հեռանալ իրենց ներկայիս ակումբներից հենց հիմա: Սակայն իհարկե, ցանկանում եմ խաղալ լավագույն ֆուտբոլիստների հետ,- հայտնել է Մեսսին Daily Mail-ին տված հարցազրույցի ժամանակ:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր