• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» ցանկանում է «թալանել» «Չելսիին»

«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել ոչ միայն կիսապաշտպան Մեյսոն Մաունտին, այլև «Չելսիի» նրա թիմակից Կոնոր Գալագերին։

24 ամյա Մաունտը դարձավ «Լիվերպուլը» թիվ մեկ թիրախը այն բանից հետո, երբ «կարմիրները» դուրս եկան Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի համար պայքարից:

«Լիվերպուլը» հուսով է, որ Մաունտը հասանելի կլինի ավելի լավ գնով, քան Բելինգհեմը, քանի որ Մեյսոնի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է հաջորդ տարի:

«Կարմիրները» մտադիր չեն սահմանափակվել գալիք ամառ մեկ կիսապաշտպանի ձեռք բերումով, և բացի Մաունտից, նրանք ցանկանում են նաև 23 ամյա Գալագերին, ով մոտենում է իր պայմանագրի նախավերջին տարին, հայտնում է Football.London-ը:

Գալագերը դեռ հունվարին հնարավորություն ուներ «Չելսիից» հեռանալու, սակայն Գալագերը որոշեց մնալ և պայքարել «կապույտների» կազմում տեղ վաստակելու համար, սակայն Էնցո Ֆերնանդեսի գալով նրա խաղային պրակտիկան միայն սկսեց նվազել։

«Չելսիի» նոր սեփականատերերը կանոն են դարձրել խաղացողների հետ պայմանագրերը վաղաժամկետ երկարաձգելը, որպեսզի խուսափեն Անդրեաս Քրիստենսենի և Անտոնիո Ռուդիգերի հետ կատարված իրավիճակի կրկնությունից, ովքեր անցած ամառ ազատ գործակալի իրավունքով հեռացան Սթեմֆորդ Բրիջից: Եվ հենց դա է դրդում «ազնվականներին» վաճառել Մաունտին ու Գալագերին:

Հետաքրքիր փաստեր