• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Խավիեր Էրնանդես. «Դե Խեան աշխարհի լավագույն դարպասապահն է»

Խավիեր Էրնանդես Դավիդ դե Խեա«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսը կարծում է, որ իր թիմակից Դավիդ Դե Խեան լավագույնն է աշխարհում:

Չնայած, որ երիտասարդ իսպանացու հարմարվելն անգլիական առաջնությանը որոշ ժամանակ տևեց, հենց առաջին մրցաշրջանում նա դարձավ «Յունայթեդի» առաջին համարը, օգնեց թիմին հաղթել Պրեմիեր Լիգայում և ընդգրկվեց PFA-ի վարկածով տարվա խորհրդանշական հավաքականում: Դե Խեան Իսպանիայի երիտասարդական հավաքականի հետ դարձավ նաև Եվրոպայի չեմպիոն՝ առաջին գնդակը բաց թողնելով միայն եզրափակչում:

Չիչարիտոն համոզված է, որ այս ամենը խոսում է այն առաջընթացի մասին, որը Դե Խեան ունեցավ վերջին տարում:

-Անձամբ ինձ համար նա աշխարհի լավագույն դարպասապահն է: Նրա տարիքի դարպասապահին շատերը կվախենային տեղ տալ հիմնական կազմում, սակայն ինչպես տեսնում եք, նա արժանի է իր տեղին:

Նա մեր առաջին համարն է, և ես կարծում եմ, որ ցանկացած ֆուտբոլիստ ցուցադրում է իր իրական հնարավորությունները, երբ մեկնարկային կազմում խաղալու հնարավորություն է ստանում: Դավիդը կարողացավ ապացուցել իր մակարդակը:

Նա ճանաչվեց Պրեմիեր Լիգայի լավագույն դարպասապահ: Այնպես որ, ես կարող եմ ասել, որ նա իրեն հիանալի է դրսևորում,- Էրնանդեսի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: