«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ասթոն Վիլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլինո Մարտինեսով։
Այս պահին «Յունայթեդը» պատրաստվում է որոշում կայացնել իր առաջին համարի՝ Դավիդ Դե Խեայի վերաբերյալ, ում պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի վերջում, չնայած կա 12 ամսով երկարաձգելու տարբերակ։
Ինչպես հայտնում է Football Insider-ը, «կարմիր սատանաների» ընտրանին բարձր է գնահատում Մարտինեսի կարողությունները և Էմիլիանոյին համարում է Պրեմիեր լիգայի լավագույն դարպասապահներից մեկը։
Մարտինեսը նման համբավ ձեռք բերեց «Ասթոն Վիլայի» հետ, որը նրան ձեռք բերեց «Արսենալից» 20 միլիոն ֆունտով 2020 թվականի ամռանը:
Սակայն բիրմինգհեմյան ակումբը չի ցանկանում կորցնել Մարտինեսին և պատրաստվում է նրան նոր պայմանագիր առաջարկել։ Իսկ եթե «Յունայթեդը» հարցում կատարի 30-ամյա արգենտինացու վերաբերյալ, ապա «վիլաները» պատրաստ են պահանջել 45 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցում: