Բրազիլիայի ազգային հավաքականի հետ խաղից առաջ, որը տեղի է ունենալու չորեքշաբթի երեկոյան «Ուեմբլիում», անգլիացիներն արդեն ունեն երկու կորուստ, սակայն նրանց թիվը հնարավոր է մեծանա:
BBC-ի փոխանցմամբ ազգային հավաքականի հրավերը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» 31-ամյա կիսապաշտպան Մայքլ Կարրիկը, որը գոտկատեղի վնասվածք ունի: Անգլիային օգնել չի կարող նաև «Տոտտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն, որը վնասել է կոճը կիրակի օրը կայացած «Վեստ Բրոմվիչի» հետ խաղի ժամանակ և այժմ հնարավոր է բացակայի 3 շաբաթ:
Անգլիացիների հարձակման գիծը չի կարող ուժեղացնել նաև «Լիվերպուլի» ֆուտբոլիստ 22-ամյա Սթարիջը, որը վնասվածք է ստացել «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման ժամանակ: Այժմ Սթարիջը սպասում է բժշկի որոշմանը:
Ավելացնենք, որ գլխավոր մարզիչ Ռոյ Հոդջսոնը ի սկզբանե 24 ֆուտբոլիստի է հրավիրել ընկերական հանդիպմանը: