• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կարրիկն ու Դեֆոն չեն օգնելու Անգլիայի ազգային հավաքականին

Կարրիկն ու ԴեֆոնԲրազիլիայի ազգային հավաքականի հետ խաղից առաջ, որը տեղի է ունենալու չորեքշաբթի երեկոյան «Ուեմբլիում», անգլիացիներն արդեն ունեն երկու կորուստ, սակայն նրանց թիվը հնարավոր է մեծանա:

BBC-ի փոխանցմամբ ազգային հավաքականի հրավերը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» 31-ամյա կիսապաշտպան Մայքլ Կարրիկը, որը գոտկատեղի վնասվածք ունի: Անգլիային օգնել չի կարող նաև «Տոտտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն, որը վնասել է կոճը կիրակի օրը կայացած «Վեստ Բրոմվիչի» հետ խաղի ժամանակ և այժմ հնարավոր է բացակայի 3 շաբաթ:

Անգլիացիների հարձակման գիծը չի կարող ուժեղացնել նաև «Լիվերպուլի» ֆուտբոլիստ 22-ամյա Սթարիջը, որը վնասվածք է ստացել «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման ժամանակ: Այժմ Սթարիջը սպասում է բժշկի որոշմանը:

Ավելացնենք, որ գլխավոր մարզիչ Ռոյ Հոդջսոնը ի սկզբանե 24 ֆուտբոլիստի է հրավիրել ընկերական հանդիպմանը:

Թեմատիկ նորություններ