• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կոնտեն նախընտրում է հաղթել «Մարսելին» քան «Բորնմուտին»

«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ասել է, որ Չեմպիոնների լիգայի «Մարսելի» դեմ խաղն իր համար ավելի մեծ առաջնահերթություն ունի, քան Պրեմիեր լիգայի «Բորնմուտի» դեմ խաղը։

VAR համակարգի միջամտության պատճառով «Սպորտինգի» նկատմամբ հաղթանակ տանելու հնարավորությունը ձեռքից բաց թողնելով՝ «Տոտտենհեմը» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ մտնելու հարցը հետաձգել է մինչև խմբային փուլի վերջին տուրը։

Այսպիսով, Կոնտեն մտքում կպահի իր առաջիկա ուղևորությունը դեպի «Վելոդրոմ» շաբաթ օրը «Բորնմուտի» հետ հանդիպման ժամանակ:

«Մեզ շատ հանդիպումներ են սպասվում Պրեմիեր լիգայում: Մենք ցանկանում ենք ավելի հեռուն գնալ Չեմպիոնների լիգայում, բայց դա կախված է երեքշաբթի կայանալիք վերջին խաղից, և վաղը Պրեմիեր լիգայում մեր խաղից տարբերվող հանդիպում է լինելու»:

«Պրեմիեր լիգայում դու բավական ժամանակ ունես՝ հասնելու համար: Իսկ Չեմպիոնների լիգայում մենք կխաղանք ինչպես եզրափակիչ»:

«Ես պետք է որոշեմ, թե խաղացողներից ով է իսկապես հոգնած, քանի որ ես չեմ ցանկանում ռիսկի դիմել եզրափակչում: «Բորնմուտում» կփորձեմ ներկայացնել այնպիսի կազմ, որի հետ մենք կունենանք հաղթելու լավագույն հնարավորությունները»,- մեջբերում է Evening Standard-ը։

Թեմատիկ նորություններ