Ամառային տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ «Կրիստալ Փելեսին» հաջողվեց մեկ տարով վարձակալել «Ստոկ Սիթիի» հարձակվող Կամերոն Ջերոմին:
Ջերոմը հանդես է եկել «Ստոկում» վերջին երկու մրցաշրջանների ընթացքում: Երկու տարում նա անցկացրել է 60 հանդիպում և դարձել է 12 գոլի հեղինակ:
Սակայն «Բրիտանիայի» ակումբում Ջերոմին այդպես էլ չհաջողվեց հիմնական կազմի խաղացող դառնալ, ավելին, Պիտեր Քրաուչի` «Ստոկ Սիթի» ժամանելուց հետո իրավիճակն ավելի բարդացավ: Ի վերջո 27-ամյա անգլիացին որոշեց արձագանքել «արծիվների» գլխավոր մարզիչ Յան Հոլոուեյի առաջարկությանը և համաձայնեց մեկ տարով հանդես գալ «Կրիստալ Փելեսում»: