• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մանուել Պելեգրինի․ «Պրեմիեր Լիգայում լավագույն կազմը մենք ունենք»

Մանուել Պելեգրինի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարծում է, որ իրենք ունեն Պրեմիեր Լիգայի լավագույն կազմը:

Մրցաշրջանի 11 տուրերից չորսում «քաղաքայինները» պարտվել են և այժմ զբաղեցնում են աղյուսակի 9-րդ հորիզոնականը: Սակայն Պելեգրինին չի համարում, որ Պրեմիեր Լիգայում իր թիմից ուժեղը կա:

-Պրեմիեր Լիգայում լավագույն կազմը մենք ունենք: Լավ կազմ ունեն նաև «Չելսին», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» և «Տոտտենհեմը»: Սակայն մեր թիմում թույլ օղակներն ամենաքիչն են:

Ինչ վերաբերվում է արդյունքին, ապա դա կախված է նրանից, որ մենք այժմ խաղաոճ ենք փոխում: Եթե տեսնեք բոլոր այն խաղերը, որոնք մենք պարտվել ենք, ապա ակնհայտ կլինի, որ մենք արժանի չէինք պարտության,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: