• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթիին» պետք է Իբրահիմովիչը

Զլատան ԻբրահիմովիչՄոտակա օրերին «Մանչեսթեր Սիթին» կսկսի բանակցությունները «ՊՍԺ»-ի և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է L’Equipe-ը:

Ավելի վաղ շվեդի գործակալ Մինո Ռայոլան արդեն հանդիպել է «Ռեալ Մադրիդի» ղեկավարության հետ, իսկ մի քանի օր հետո նա կհանդիպի «Սիթիի» ղեկավարիների հետ:

«Քաղաքայինները» ստիպված էին դիմել 31-ամյա Զլատան Իբրահիմովիչի թեկնածությանն այն բանից հետո, երբ «Նապոլիի» հետ բանակցություններն Էդինսոն Կավանիի հարցում մտան փակուղի. ուրուգվայցին որոշել է կարիերան շարունակել հենց «ՊՍԺ»-ում:

Աղբյուրի համաձայն, «Սիթին» Իբրահիմովիչով դեռևս անցած ամառ էր հետաքրքրվում, բայց այն ժամանակ միայն գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի ցանկությունը բավարար չեղավ: Ավարտված մրցաշրջանում Զլատանը 34 խաղում խփել է 30 գնդակ և դարձել է Ֆրանսիայի չեմպիոն:

Հավելենք, որ Իբրահիմովիչը ոչ միայն «ՊՍԺ»-ում է չեմպիոն դարձել, այլև իր մյուս ակումբներում ևս. «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում» և «Միլանում»: Սակայն անգլիական ֆուտբոլում Զլատանը դեռևս իրեն չի դրսևորել: