«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը խոստովանել է, որ հարձակվող Մարկուս Ռաշֆորդն այս պահին անկասելի է:
Նախօրեին Լիգայի գավաթի կիսաեզրափակչում «Յունայթեդի»՝ «Նոթինգհեմ Ֆորեսթի» նկատմամբ տարած հաղթանակում (0:3) հաշիվը բացեց հենց Ռաշֆորդը։
Այսպիսով, Մարկուսը 11 գոլ է խփել «կարմիր սատանաների» կազմում իր վերջին 12 խաղերում, և Տեն Հագը ցանկանում է, որ նա շարունակի իր լավ աշխատանքը:
«Կան այլ խաղացողներ, ովքեր շատ լավ են խաղում, բայց ես գոհ եմ Մարկուսի խաղից և զարգանալու արագությունից»:
«Նա մեծացել է մրցաշրջանի սկզբից, և դա նրա վաստակն է: Մենք պետք է համոզվենք, որ այս գործընթացը շարունակական է»:
«Այս վերաբերմունքով, այս ոգով նա անկասելի է, և թիմն օգնում է նրան ճիշտ դիրքերում հայտնվել»։
«Մենք ունենք միտք, թե ինչպես վարվել գնդակի հետ, բայց վերջիվերջո դա նաև նրա ինտուիցիան է, կրեատիվությունը և անհատական վարպետությունը», – Տեն Հագի խոսքերն է մեջբերում BBC-ն։