• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարտինեսը ցանկանում է համախմբվել Մոզեսի հետ «Էվերթոնում»

Վիկտոր ՄոզեսՀամաձայն Daily Mail-ի, «Էվերթոնը» նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ ցանկանում է ուժեղացնել իր կազմը «Չելսիի» կիսապաշտպան Վիկտոր Մոզեսով:

22-ամյա նիգերացին «Էվերթոնի» նոր գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի հետ համատեղ աշխատելու փորձ ունի «Ուիգանում»: Չի բացառվում, որ Մոզեսի «Էվերթոն» տեղափոխության նախաձեռնությունը պատկանում է հենց իսպանացի մասնագետին:

Աղբյուրի համաձայն, «Էվերթոնը» նախընտրում է Վիկտորին մեկ տարով վարձակալելու տարբերակը, ում պակասում է խաղային փորձը «Սթեմֆորդ Բրիջում»: Որպես այլընտրանք «Գուդիսոն Պարկում» քննարկում են նաև «Սպարտակի» ֆուտբոլիստ Էյդեն Մակգիդիի և «Սուոնսիի» ֆուտբոլիստ Նաթան Դայերի թեկնածությունը:

Հետաքրքիր փաստեր