• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարտին Յոլը կշարունակի գլխավորել «Ֆուլհեմը» նաև հաջորդ մրցաշրջանում

Մարտին Յոլ«Ֆուլհեմն» ակտիվացրել է գլխավոր մարզիչ Մարտին Յոլի պայմանագրի կետն ու այժմ մասնագետը կշարունակի գլխավորել «Ֆուլհեմը» նաև հաջորդ մրցաշրջանում:

Անցած հանգստյան օրերին «Ֆուհեմը» սենսացիոն հաղթանակ տարավ «Տոտտենհեմի» նկատմամբ (0:1): Թիմը գործնականում ապահովել է տեղը Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանի համար: Այս պահին «Ֆուլհեմը» գտնվում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում:

Յոլը մարզում է «Ֆուլհեմը» 2011 թվականի հունիսից: The Guardian պարբերականի փոխանցմամբ ակումբն արդեն երկարաձգել է պայմանագիրը մասնագետի հետ, սակայն չի պատրաստվում այդ մասին պաշտոնապես հայտարարել: Մարտինը ոչ մի լրացուցիչ բան չի ստորագրել, և կողմերը պարզապես շարունակում են աշխատել սովորական ռեժիմով:

Պետք է նշել, որ ընթացիկ մրցաշրջանի սկզբում երկրպագուներն ու մասնագետները մտավախություն ունեին «Ֆուլհեմի» հետ կապված, քանի որ ամռան վերջին թիմից հեռացան առաջատարներ Մուսա Դեմբելեն և Կլինտ Դեմփսին: Մինչդեռ Յոլը հաղթահարեց այս իրավիճակը և մինչ այսօր դեռ 13 մլն ֆունտ էլ ունի գրպանում տրանսֆերների համար:

Հետաքրքիր փաստեր