• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարտին Յոլ. «Խաղից առաջ Բերբատովն ինձ ասաց, որ իրեն վստահեմ»

Մարտին Յոլ և Դիմիտար Բերբատով«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլը հերթական անգամ գովել է հարձակվող Դիմիտար Բերբատովին, ով երեկ հաղթանակ բերեց իր թիմին «Տոտտենհեմի» դեմ խաղի ժամանակ (0:1):

Բերբատովը գոլ խփեց խաղի երկրորդ խաղակեսի սկզբին և օգնեց թիմին երեք միավոր վաստակել: Այժմ մարզչի խոսքերով նա ստիպված է հանգիստ տալ Դիմիտարին:

-Խաղից առաջ, իհարկե, հույս ես ունենում՝ վաստակելու երեք միավոր, սակայն Բերբատովն ասաց. «Դուք պետք է ինձ վստահեք»: Այդ պահին մտածեցի, որ նա կատակում է:

Նա նույնն ասել էր նաև «Ստոկի» հետ խաղից առաջ, որում մենք հաղթեցինք նրա գոլի շնորհիվ: Ընդհանրապես, Դիմիտարը հիանալի ֆուտբոլիստ է:

Գոլ խփելուց հետո նա միայն հանգիստ է ցանկանում: Այդ իսկ պատճառով նրան խոստացել եմ մեկ օր, եթե նա գոլ խփի: Կկրկնեմ՝ Բերբատովը հիանալի երիտասարդ է,- հայտնել է Յոլը: The Independent

Հետաքրքիր փաստեր