«Տոտտենհեմը» ուելսցի վինգեր Գարեթ Բեյլին փոխարինող է փնտրում, ով ամռանը, ամենայն հավանականությամբ, կլքի լոնդոնյան ակումբը:
«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը պատրաստվում է վատագույն սցենարին և Բեյլին հնարավոր փոխարինողներ է դիտարկում: Բեյլին իրենց ակումբում են ցանկանում տեսնել «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Համաձայն պորտուգալական A Bola պարբերականի, Վիլաշ-Բոաշն այժմ հետևում է Հայաստանի ազգային հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, «Այաքսի» հարձակվող Քրիստիան Էրիկսենին և «Սևիլիայի» հարձակվող Ալվարո Նեգրեդոյին:
Աղբյուրը նշում է «Շախտյորը» լքելու Մխիթարյանի ցանկության մասին և հղում անելով ռուսական Известия թերթին՝ հայտնում, որ «Տոտտենհեմը» Հենրիխի տրանսֆերի համար դիմել է ուկրաինական ակումբին: