• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոուրինյոյի համար ամենամեծ հաջողությունը կլինի հաղթանակը «Սիթիի» նկատմամբ

Ժոզե ՄոուրինյոԺոզե Մոուրինյոն խոստովանել է, որ իր համար «Չելսիում» հանդես գալու ամենամեծ հաջողությունը կլինի Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար պայքարում «Մանչեսթեր Սիթիին» հաղթելը:

«Կապույտների» պորտուգալացի մարզիչը, ում շնորհիվ իր ներկայիս թիմը առաջնությունում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, չեմպիոնական պայքարի հիմնական ֆավորիտ է համարում «Մանչեսթեր Սիթիին»: Մոուրինյոյի կարծիքով, չեմպիոնական պայքարում «Սիթիին» անցնելը մեծ հաջողություն կլինի իր համար:

-Եթե չեմպիոնության համար պայքարում հաղթենք «Սիթիին», ապա դա կլինի «Չելսիի» ամենամեծ նվաճումը:

Այո, մենք արդեն չեմպիոն ենք դարձել, սակայն այդ ժամանակ ամեն ինչ այլ էր: Հատկապես մեր երկրորդ մրցաշրջանում, երբ առաջին օրվանից սպանեցինք ինտրիգը,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

Հետաքրքիր փաստեր