• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոուրինյոն Թերրիին թողնում է ավագ և Տորրեսին պահում է թիմում

Ֆերնանդո Տորրես Ջոն ԹերրիԺոզե Մոուրինյոն հայտնել է, որ Ջոն Թերրին կմնա «Չելսիի» ավագ, և նաև ցանկություն է հայտնել թիմում պահել Ֆերնանդո Տորրեսին:

Երկուշաբթի օրը Մոուրինյոն «Չելսի» վերադառնալուց հետո իր առաջին մամլո ասուլիսը տվեց: Սպասվում է, որ Ժոզեն լոնդոնյան ակումբում լուրջ փոփոխություններ կանի, սակայն ավագի պարտականությունները կշարունակի կատարել Ջոն Թերրին:

-Ջոնը թիմի ավագն է: Ես գոհ եմ, ինչպես որ երկրպագուները: Նա կշարունակի կատարել այդ պարտականությունները, միայն երբ խաղա: Եթե նա մեկնարկային կազմում չլինի, ապա այդ պարտականությունները չեն լինի,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Ամեն ինչ իր տեղը կմնա նաև Ֆերնանդո Տորրեսի համար:

-Ֆերնանդոն այն ֆուտբոլիստներից է, ում հետ ես դեռ չեմ խոսել: Մի քանիսի հետ շփվել եմ, սակայն ոչ Ֆերնանդոյի հետ, քանի որ նա Խուան Մատայի և Սեզար Ասպիլիկուետայի հետ մասնակցում է Կոնֆեդերացիայի գավաթին:

Ես չեմ պատրաստվում նրանց հետ կապնվել, քանի դեռ նրանք այստեղ չեն: Չեմ ցանկանում, որ ինձ սխալ հասկանան: Կսպասեմ Կոնֆեդերացիայի գավաթի ավարտին և հետո կխոսեմ նրանց հետ:

Տորրեսը «Չելսիի» ֆուտբոլիստ է և գործող պայմանագիր ունի ակումբի հետ: Կարծում եմ՝ նա արժանի է իմ և հատկապես ակումբի հարգանքին: Մեր բոլորի համար լավ կլինի, եթե Ֆերնանդոն մնա: Եկեք օգնենք նրան և փորձենք նրանից լավագույնը ստանալ,- ավելացրել է Մոուրինյոն: