• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» երկարաձգեց Վան֊Բիսակայի հետ ունեցած իր պայմանագիրը

«Մանչեսթեր Յունայթեդը» 12 ամսով երկարաձգեց աջ պաշտպան Աարոն Վան-Բիսակայի հետ ունեցած իր պայմանագիրը, օգտագործելով Աարոնի գործող պայմանագրի մեջ առկա այդ հնարավորությունը։ Այժմ ակումբի և խաղացողի համագործակցության ժամկետի վերջնագիծը 2025 թվականի հունիսն է։

Այսինքն մինչ նոր պայմանագրի կնքումը Վան-Բիսական կշարունակի ստանալ այնքան աշխատավարձ, որքան նշված էր «Կրիստալ Փելեսից» տեղափոխխվելիս կնքած պայմանագրում:

Վան-Բիսական անցած մրցաշրջանի երկրորդ կեսում հաստատվեց որպես «Յունայթեդի» հիմնական կազմի խաղացող, իսկ սեպտեմբերին կողմերը նստեցին բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու նոր պայմանագիրը, հայտնում է Daily Mail-ը։

Այնուամենայնիվ, այդ բանակցություններն կասեցվեցին սէր Ջիմ Ռեթքլիֆի կողմից «Յունայթեդի» 25% բաժնետոմսերի գնման պատճառով, և Վան-Բիսակայի տրանսֆերային արժեքը պահպանելու և նրան օտարերկրյա հետաքրքրություններից զերծ պահելու համար «կարմիր սատանաները» անցած շաբաթ կիրառեցին երկարաձգման իրենց հնարավորությունը:

Այնուամենայնիվ, Վան-Բիսակայի հետ նոր պայմանագիր կնքելու «Յունայթեդի» ծրագրերը մնում են անփոփոխ, եթե Ռեթքլիֆն այլ բան չորոշի:

Հավելենք, որ նման կերպ «Յունայթեդը» երկարաձգեց պայմանագիրը նաև Վիկտոր Լինդելոֆի հետ, սակայն Ռաֆայել Վարանի դեպքում «սատանաները» որոշեցին չօգտագործել իրենց տարբերակը։

Հետաքրքիր փաստեր