• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» մերժել է Ուեյն Ռունիին գնելու «Չելսիի» առաջարկը

Ուեյն ՌունիԻնչպես հայտնում է Sky Sports-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» մերժել է «Չելսիի» առաջարկը հարձակվող Ուեյն Ռունիին գնելու վերաբերյալ:

Օրերս նույն աղբյուրը հայտնեց, որ Ռունին բարկացած է և անհանգիստ «Յունայթեդում» իր կարգավիրճակի պատճառով: Իսկ հիմա պարզ է դարձել, որ «Չելսին» առաջարկություն է կատարել 27-ամյա անգլիացուն ձեռք բերելու համար:

Իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն ասաց, որ Ռունին չի վաճառվում: Իր մարզչի խոսքերն ակումբն ապացուցեց` մերժելով «Չելսիի» առաջարկը:

Լուրերի համաձայն, «Չելսին» առաջարկել է 10 մլն ֆունտ գումարած  Դավիդ Լուիսին կամ Խուան Մատային ընտրելու հնարավորություն:

Հիշեցնենք, որ Ուեյնը ներկա պահին ամբողջ թիմի հետ չէ, քանի որ վերականգնվում է ծնկի հատվածում ստացած վնասվածքից հետո: