• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդը» «Շեֆիլդի» դեմ կխաղա առանց Կազեմիրոյի

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն կոճի վնասվածքի պատճառով բաց կթողնի Պրեմիեր լիգայի առաջիկա շաբաթ օրը կայանալիք «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ հանդիպումը։

Կազեմիրոն վնասել էր կոճը Բրազիլիայի հավաքականի կազմում՝ Վենեսուելայի դեմ խաղում (1:1) անցած շաբաթ, փոխարինվելով հիմնական ժամանակի ավարտից 11 րոպե առաջ:

«Յունայթեդի» պաշտոնական հայտարարությունից հետևում է, որ Կազեմիրոն, ակումբի խորհրդով, մնացել է Բրազիլիայում՝ վերականգնման նպատակով։ Դա թույլ կտա 31 ամյա խաղացողին արագ բարելավել իր առողջական վիճակը:

Կազեմիրոյի խնդիրը լուրջ չէ, սակայն «Ռեալի» նախկին կիսապաշտպանը բաց կթողնի առաջիկա շաբաթ օրը «Շեֆիլդի» դեմ հանդիպումը։

Սպասվում է, որ Կազեմիրոն հաջորդ շաբաթվա սկզբին կվերադառնա «Յունայթեդի» Քարինգթոնի մարզահրապարակ, սակայն բրազիլացին նույնպես բաց կթողնի Չեմպիոնների լիգայի հաջորդ երեքշաբթի «Կոպենհագենի» դեմ հանդիպումը որակազրկման պատճառով: