• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Յունայթեդին» չհաջողվեց ձեռք բերել Անդեր Էրերային

Անդեր Էրերա«Ատլետիկ Բիլբաոն» մերժել է իր կիսապաշտպան Անդեր Էրերային գնելու «Մանչեսթեր Յունայթեդի» 25.5 մլն ֆունտի առաջարկը:

24-ամյա իսպանացու տրանսֆերը, համաձայն անձնական պայմանագրի, կարող է գնվել միայն ֆիքսված գումարի` 30.8 մլն ֆունտի դիմաց: Ինչպես երևում է, «Յունայթեդին» չի հաջողվում Էրերային ձեռք բերել ավելի քիչ գումարի դիմաց:

-Մենք «Մանչեսթերից» առաջարկ ենք ստացել Անդեր Էրերայի վերաբերյալ: Մեր ակումբը տարբերվում է. նրա հիմքում նվիրվածությունն է: Գումարներ աշխատելը մեր նպատակը չէ: Երեկ մենք առաջարկություն ենք ստացել և պատասխանել ենք, որ մեր ֆուտբոլիստներին գնելու առաջարկները չենք քննարկում:

Որպեսզի ֆուտբոլիստը հեռանա, նա պետք է առաջինը ցանկություն հայտնի հեռանալու համար: Իսկ հետո նա պետք է կատարի պայմանագրով սահմանված պայմանները,- «Ատլետիկի» նախագահ Խոսու Ուրուտիայի խոսքերն է մեջբերում Goal-ը: