«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Նանին ստացած վնասվածքի պատճառով դաշտ դուրս չի գա առաջիկա 10 օրը: Հետևաբար նա բաց կթողնի շաբաթ կայանալիք «Ասթոն Վիլլա» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը:
Ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է երեկ՝ Չեմպիոնների Լիգայի «Բրագա» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի ընթացքում:
Չնայած մարզչի հետ ունեցած որոշ խնդիրների, նա մեկնարկային կազմում էր: Պորտուգալացին ոչ մի կերպ չկարողացավ աչքի ընկնել, ավելին՝ ստացավ վնասվածք:
Հարցականի տակ է նաև Ջոննի Էվանսի մասնակցությունը: The Guardian