• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Նեմանյա Մատիչը մտադիր չէ «Չելսի» վերադառնալ

Նեմանյա Մատիչ«Բենֆիկայի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը բացառել է իր նախկին ակումբ` «Չելսի» վերադառնալու տարբերակը:

2011թ-ի հունվարին 24-ամյա սերբը դարձել է Դավիդ Լուիսի` «Սթեմֆորդ Բրիջ» տեղափոխվելու գործարքի մի մաս: Այդ ժամանակվանից ի վեր Մատիչն ամրապնդվել է լիսաբոնցիների հիմնական կազմում և դարձել թիմի միջին գծի առաջատարներից մեկը:

Այս ամառ մամուլում ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ Նեմանիայով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»: Սակայն ֆուտբոլիստը ցանկանում է մնալ պորտուգալական ակումբում:

-Անկեղծ ասած ես դեռևս մեկ տարի ուզում եմ մնալ Լիսաբոնում: Իհարկե, ինչ-որ մեկը, ինչպիսին Ժոզե Մոուրինյոն է, ցանկանում է, որպեսզի ես վերադառնամ Լոնդոն, որտեղ ես կունենամ հնարավորություն ապացուցելու, որ ունակ եմ խաղալ Պրեմիեր Լիգայում, բայց ես ուզում եմ շատ բանի հասնել «Բենֆիկայի» հետ, մասնավորապես դա վերաբերվում է մեծ խաղերին,- Մատիչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: