• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Նեմանյա Վիդիչը կարիերան կշարունակի «Ինտերում»

Նեմանյա Վիդիչ«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Նեմանյա Վիդիչը մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի «Ինտեր»: Այս ինֆորմացիան հաստատել է իտալական ակումբի ղեկավար Էրիկ Տոխիրը:

«Յունայթեդի» հետ Վիդիչի պայմանագիրը կլրանա այս մրցաշրջանի ավարտին և նա արդեն հայտնել է, որ չի երկարաձգի պայմանագիրը: Այդ պարագայում Նեմանյայի 8-ամյա կարիերան «Օլդ Թրաֆորդում» կավարտվի: 32-ամյա սերբը կտեղափոխվի «Ինտեր», որի հետ գործնականում համաձայնության է եկել:

-Ես չեմ կարող ավելին ասել, քան այն, որ Վիդիչի տրանսֆերը 90%-ով ավարտված է,- Տոխիրի խոսքերն է մեջբերում Eurosport-ը:

Ավելացնենք, որ ավագի պարտականությունները շուտով Վիդիչից կանցնեն Ուեյն Ռունիին, ով շատ մոտ է նոր պայմանագիր ստորագրելուն: