«Նորվիչ Սիթիի» գլխավոր մարզիչ Նիլ Ադամսը կարծում է, որ «Չելսիի» բախտը բերեց հասնել ոչ ոքի արդյունքին, քանի որ դաշտի տերերը կարող էին հեշտությամբ 11 մետրանոց ստանալ իրենց դարպասին:
Չկարողանալով կորտրել հյուրերի դիմադրությունը` «Չելսին» գոլազուրկ ոչ ոքի խաղաց և կորցրեց Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարում վերջին հույսերը: Ադամսի կարծիքով, «կապույտները» կարող էին մնալ նաև առանց այդ մեկ միավորի, եթե մրցավար Նիլ Սուորբրիկը տուգանային հրապարակում Ջոն Թերրիի կոպիտ խախտման ժամանակ 11 մետրանոց նշանակեր:
-Ես կարծում եմ, որ դա 100%-անոց 11 մետրանոց էր, որը կարող էր մեզ ևս 2 միավոր տալ: Ես դիտել եմ խաղի բոլոր դրվագները և չեմ կարծում, որ «Չելսիի» պնդումներն արդարացի են: Պարզապես դիտեք այդ դրվագը: Ջոն Թերրին տապալեց Մարտինին: Դա 11 մետրանոցի խախտում էր,- ասել է Ադամսը: Sky Sports