• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նյուքասլը» վարձակալել է Լևիս Հոլլին

«Նյուքասլը» վարձակալել է «Չելսիի» ձախ պաշտպան Լևիս Հոլլին: Վարձակալության պայմանագրի մեջ կա նաև գնման պարտավորություն։

Որոշակի պայմանների իրականացման դեպքում, «Նյուքասլից» կպահանջվի հաջորդ ամառ գնել Հոլլի տրանսֆերային իրավունքները «Չելսիից» 35 միլիոն ֆունտով, ներառյալ 7 միլիոն ֆունտ բոնուսներ:

18 ամյա անգլիացին, ով Սենթ Ջեյմս Պարկում հանդես կգա 20 համարի մարզաշապիկով, Էդդի Հաոյի հինգերորդ նորեկն է այս տրանսֆերային պատուհանում:

«Չելսիի» ակադեմիայի շրջանավարտը մանկուց երկրպագել է «Նյուքասլին»: Լևիսը 12 հանդիպում է անցկացրել «ազնվականների» առաջին թիմի կազմում։

«Ես շատ հպարտ եմ: Ես և իմ ընտանիքը «Նյուքասլի» երկրպագուներ ենք: Երբ ես և եղբայրս մեծացանք, մենք սիրահարվեցինք «Նյուքասլին»: Սա մեծ ակումբ է, և ես անհամբերությամբ սպասում եմ իմ մեկնարկին:»

«Անցյալ տարի ես մեծ փորձ ձեռք բերեցի և մասնակցեցի մեծ խաղերի: Ես շատ հպարտ էի իմ զարգացմամբ՝ որպես խաղացող և որպես մարդ: Ինձ համար պատիվ է լինել այստեղ՝ «Նյուքասլում», մի ակումբում, որին ես մանկուց աջակցել եմ: Շատ հպարտ եմ, որ կրելու եմ այս մարզաշապիկը.

«Դա շատ հուզիչ է: Երբ նայում եք նախորդ մրցաշրջանին և ինչպես է թիմը խաղացել, ոչ միայն արդյունքների, այլև ցուցադրած ֆուտբոլի առումով, դա զարմանալի էր»:

«Այստեղ այնքան տաղանդավոր խաղացողներ կան, և բացի այդ, մենք այժմ Չեմպիոնների լիգայում ենք: Այսպիսով, կան շատ մրցաշարեր, որոնք ես վստահ եմ, որ թիմը կցանկանա լավ հանդես գալ, և ես հուսով եմ, որ մենք նույնպես տիտղոս կնվաճենք», – ասել է Հոլլը:

Հետաքրքիր փաստեր