• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուեյն Ռունի․ «Պատրաստվում ենք մինչև նոր տարի գլխավորել մրցաշարային աղյուսակը»

Ուեյն Ռունի«Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0) «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հայտնել է, իրենք պատրաստվում են մինչև օրացույցային տարվա ավարտը գլխավորել Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը:

Կիրակի օրը կայացած խաղում Ռոբին վան Պերսիի գոլը հաղթանակ ապահովեց «կարմիր ստանաների» համար, ինչի շնորհիվ էլ նրանք 8-րդ հորիզոնականից բարձրացան 5-րդ հորիզոնական: Այս պահին մանչեսթերցիներն առաջատար «Արսենալին» զիջում են 5 միավորով:

-Մենք գիտեինք, որ այս խաղում մեզ ամեն գնով հաղթանակ է անհրաժեշտ: Մեր մրցակիցը շատ ուժեղ էր, սակայն մենք գիտեինք, թե ինչպես պետք է պայքարել: Մենք գիտեինք, որ չենք կարող թույլ տալ պարտվել «Արսենալին» և միավորների տարբերությունը հասցնել 11-ի:

Այս տուրի մյուս խաղերի արդյունքներն էլ են մեզ վստահություն հաղորդում և մենք կրկին միանում ենք պայքարին: Մեր նպատակն է մինչև Նոր Տարի գլխավորել մրցաշարային աղյուսակը,- Ռունիի խոսքերն է մեջբերում Guardian-ը:

Հետաքրքիր փաստեր