Պրեմիեր Լիգայի նորեկ «Բորնմուտը» մեծ կորուստ է ունեցել։ Կտրվել է հարձակվող Քալում Ուիլսոնի ծնկի խաչաձև կապանը։
23-ամյա Ուիլսոնն այս վնասվածքն ստացել է «Ստոկ Սիթիի» դեմ խաղի առաջին խաղակեսում, որում իր թիմը պարտվեց 2։1 հաշվով։ Քալումը փորձեց վերադառնալ խաղին, սակայն ստիպված լքեց խաղադաշտը։
Խորքային բուժզննումից պարզ է դարձել, որ պոկվել է ծնկի խաչաձև կապանը։ Տաղանդավոր հարձակվողն այս վնասվածքից կապաքինվի հաջորդ տարվա մարտից ոչ շուտ։
Ուոիլսոնի կորուստը մեծ հարված է «Բորնմուտի» համար, քանի որ նախորդ մրցաշրջանում Քալումն աչքի էր ընկել 23 գոլով, իսկ այս մրցաշրջանում նա խփել է Պրեմիեր Լիգայում իր թիմի 9 գոլից 5-ը։
Ավելացնենք, որ նույն վնասվածքի պատճառով բացակայում են Էնդի Հաուի ևս երկու ֆուտբոլիստ։ Պաշտպան Թայրոն Մինգսն այս մրցաշրանում այլևս չի խաղա, իսկ հարձակվող Մակս Գրադելը կվերադառնա կես տարուց։